ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքինախարարի պաշտոնի համար առաջարկել է Ալեքսանդր Ակոստայի թեկնածությունը։ Թրամփը նշել է, որ Ակոստան հրաշալի կարիերա է ունեցել ու հոյակապ կհաղթահարի իր պարտականությունները այդ պաշտոնում։ Ակոստան կլինի առաջին լատինաամերիկացին Թրամփի աշխատակազմում։

Ավելի վաղ Թրամփն այդ պաշտոնի համար դիտարկում էր Էնդրյու Պուզդների թեկնածությունը, սակայն նախօրեին փոխել էր որոշումը։