ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նոր հրաման ստորագրել միգրացիան խստացնելու մասին։ Reuters-ի փոխանցմամբ, այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, հաջորդ շաբաթվա սկզբին ինքը նոր հրաման կստորագրի ամերիկացիների անվտանգության մասին։ «Մենք կհրապարակենք նոր հրաման, որը բազմակողմանիորեն կպաշտպանի մեր ժողովրդին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես արգելելու մասին Թրամփի հրամանի գործողությունը դադարեցվել է բազմաթիվ հայցերի կապակցությամբ։ Ակնկալվում է,որ այդ հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ Գերագույն դատարանը։