ԱՄՆ-ում անցնում է Թրամփի քաղաքականության դեմ «Օրն առանց ներգաղթյալների» ակցիան, հայտնում է BBC–ն։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ներգաղթյալներին մնալ տանն ու դուրս չգալ աշխատանքի, խուսափել խանութներ,սրճարաններ այցելելուց, երեխաներին էլ դպրոց չուղարկել, որպեսզի ցույց տան, թե ինչ կարեւոր ե ն իրենք երկրի համար։
Ակտիվիստների կարծիքով ակցիային կմիանան հազարավոր մարդիկ երկրի խոշորագույն քաղաքներում։ Այդ օրը կփակվեն հարյուրավոր ռեստորաններ, խանութներ ու այլ հաստատություններ։
Պենտագոնի շենքի առջեւ նույնպես փակվել են որոշ սրճարաններ, քանի որ դրանց աշխատակիցները հրաժարվել են աշխատանքի գալ։ Ակցիային են միացել նաեւ Starbucks, Taco Bell եւ Burger King սրճարանները, որոնք շենքի ներսում են գտնվում։
Չիկագոյում ակցիային է միացել մթերային խանութների Pete's Fresh Market ցանցը, որի սեփականատերը՝ Վանեսա Դրեմոնասը, Հունաստանից է ԱՄՆ տեղափոխվել։Նա փակել է 12 խանութներից 5-ը ու աշխատողներին թույլ տվել չգալ աշխատանքի։ Փակվել է նաեւ El Milagro ցանցի ռեստորանների մի մասը։



























