ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը ընտրություններից հետո այլ աշխատանքի է անցնելու, նա չի լինելու խորհրդարանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Մարտիրոսյանը։ Նշենք, որ նա պատգամավոր է 2012 թվականից, մինչ այդ նախագահի օգնականն էր։
«Ես նախագահի առաջարկով այլ աշխատանքի եմ անցնելու, բայց քարոզարշավին ակտիվ մասնակցելու եմ»,–ասել է պատգամավորը։
Նա խուսափել է նշել, թե որ ոլորտում է աշխատանքի անցնելու։
«Ես չէի ուզում ապագա Ազգային ժողովում լինել եւ նախագահի առաջարկը սիրով ընդունել եմ։ Հինգ տարին բավարար էր, կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել»,–ասել է նա։
Նշենք, որ Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նույնպես չի լինելու գալիք խորհրդրանում։ Մեզ հետ զրույցում ասաց, որ այլ աշխատանքի է անցնելու, իսկ իր պատգամավորական գործունեությունից կուսակցությունում չեն դժգոհել։



























