Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը համարում է, որ չի կարելի թերագնահատել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումները տարբեր խնդիրների լուծմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թրամփին հնարավորություն տվեք։ Այո, դա կառավարման նոր ոճ է։ Բայց չի կարելի թերագնահատել արդյունքների ձեռքբերման հարցում նրա նոր մոտեցումները»,- ասել է նա անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում։

Ըստ հունվարի վերջին անցկացված Public Policy Polling հարցման՝ ամերիկացի ընտրողների մոտ 40 տոկոսը կողմ է արտահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթին, իսկ դեմ՝ 48 տոկոսը։