Փետրվարի 18-ին ժամը 19:30-ի դրությամբ Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում բուք է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Ավտոճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հսկողություն են իրականացնում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: