Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից Տորոնտո ուղեւորվող Turkish Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի անձնակազմին եւ ուղեւորներին տարհանել են՝ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Ռումբը Տորոնտոյի ճանապարհին է»,- օդանավի անձնակազմի անդամներից մեկը զուգարանում նման բովանդակությամբ գրություն է հայտնաբերել: Օդանավը թռիչքի է պատրաստվել, սակայն վերադարձել է թռիչքուղի, ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին տարհանել են:

Օդանավի ստուգման արդյունքում կասկածելի որեւէ առարկա չի հայտնաբերվել: