Անվարորդ բոլիդների առաջին մրցարշավը վթարով է ավարտվել։ Բուեյնոս-Այրեսում փորձնական մրցաշրջանի ժամանակ երկու մեքենաներ (հայտնի՝ որպես DevBot) մինչեւ 185  կմ/ժ արագություն են բացել։ Այդ ժամանակ ավտոմեքենաներից մեկը մխրճվել է պարսպի մեջ։

Անվարորդ ռալիների ապագա կազմակերպիչ Roborace-ըն ընդգծում է նման մրցարշավների անվտանգությունը, քանի որ ներսում վարորդներ չկան։ Սակայն ամեն դեպքում ավտոմեքենաները բավականին «խելացի» պետք է լինեն, որպեսզի գոնե մեծ մասը հասնեն եզրափակիչ, նշում  է  Engadget կայքը։