Հայ ազգային կոնգրեսի նպատակը ոչ թե մանդատների կույտն է, այլ երկիրը դեպի լավը փոխելու ցանկությունը։ Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Ըստ նրա՝ հենց այդ պատճառով է կուսակցությունը հայտարարել Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինք ստեղծելու մասին։ Այժմ խորհրդարանում հայտնվելու համար նրանց անհրաժեշտ կլինի հաղթահարել արդեն ոչ թե ձայների 5 տոկոսի, այլ 7 տոկոսի շեմը։ «Բայց մենք դրանից չենք վախենում։ Եթե մեր օգտին քվեարկի վեց տոկոսը, եւ մենք խորհրդարան չանցնեք, նշանակում է՝ մենք այնտեղ անելու ոչինչ չունենք», - ասել է Մանուկյանը։



























