Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Սիրիայի չափավոր ընդդիմության ու ահաբեկիչների տարանջատման հստակ քարտեզը պատրաստ կլինի առաջիկա օրերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ մենք մի քանի օրից կունենանք ճշգրիտ քարտեզ, թե որտեղ է գտնվում ընդդիմությունը, որը միացել է հրադադարի ռեժիմին, իսկ որտեղ են ավազակները»,- ասել է նա։
Մինչ այդ Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանի մանսակցությունը Սիրիայում ռազմական գործողություններին թույլ է տվել ընդհատել Մերձավոր արեւելքում ու Աֆրիկայում «գունավոր հեղափոխությունների» շարանը։




























