Շվեդ քաղաքական գործիչ Պեր-Էրիկ Մուսկոսն գործատուներին առաջարկում է աշխատակիցներին մեկժամյա վճարվող ընդմիջումներ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան սեքսով զբաղվել, հայտնում է AFP-ն։
«Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ սեքսն օգտակար է հարաբերությունների համար»,- ասել է առաջարկի հեղինակը։
Պատգամավորը վստահ է, որհիմա զույգերը շատ քիչ ժամանակ են անցկացնում միասին։ Նա չի բացառում, որ աշխատակիցները կարող են այդ ընդմիջումը ոչ թե բուն նշանակությամբ օգտագործել, այլ ասենք զբոսանքի համար։ Մուսկոսը վստահ է, որ ամեն դեպքում այդ նախաձեռնությունը հաջողություն կբերի։




























