Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պետքարտուղարը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի անժամանակ մահվան կապակցությամբ։

Կողմերը նաև տեսակետներ են փոխանակել միջազգային օրակարգի ու երկկողմանի հարաբերությունների արդիական հարցերի շուրջ։