CNN-ը պարզել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի կերակրատեսակը։ Պարզվել է, որ Թրամփը նախընտրում է մսով ռուլետ։ Չնայած Սպիտակ տան խոհանոցում կարող են պատրաստել ցանկացած կերակրատեսակ, բայցեւայնպես Թրամփը մտադիր չէ հրաժարվել իր սիրելի մսով ռուլետից։

Նախագահի ընկեր Թոմ Բարաքը հեռուստաընկերությանը պատմել է, որ օրերս ճաշել է Թրամփի հետ, ու երկուս ն էլ մսով ռուլետ են համտեսել։ Նրա խոսքով Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին, որը դրանից մի քանի օր առաջ էր հանդիպել Թրամփի հետ, նույնպես մսով ռուլետ էր հյուրասիրվել։ Երկուսն էլ հանգել են այն եզրակացության, որ մսով ռուլետը Սպիտակ տանը պարզապես հրաշալի են պատրաստում։