Վրաստանի պատրիարքարանում քննարկում են հոգեւորական Գեորգի Մամալաձեի կալանավորումն ու ներեկեղեցական կոնֆլիկտը։ Վրաստանի պատրիարքարանի բոլոր աշխատակիցները ու Սրբազան սինոդի անդամները պատրաստ են պատասխանել քննիչների հարցերին, այս մասին հայտնել է Պատրիարքարանի քարտուղար Միխայիլ Բոտկովելին, փոխանցում է «Վրաստան օնլայնը»։

Հիմա Պատրիարքարանում շարունակվում է Մամալաձեի փաստաբանների հետ հանդիպումը։ Պատրիարք Իլիա երկրորդը ենթադրաբար չի մասնակցի քննարկմանը։ Բացառված չէ, որ քննարկումների ավարտից հետո հայտարարություններ արվեն։ Մամալաձեի փաստաբաններն էլ իրենց հերթին հայտնում են, որ մեղադրյալը պատրաստ է խախտել լռությունը ու պատասխանել հասարակայնությանը հուզող հարցերին։