Ամերիկացի ազգայնական ու Կու-Կլուկս-կլանի բաժիններից մեկի նախկին առաջնորդ Դեւիդ Դյուքը աջակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենին, հայտնում է AFP –ը։
«Նրա հայրը մեծ մարդ է եղել, իսկական հայրենասեր։Նա խելացի ու ուժեղ կին է դաստիարակել, որը գիտի՝ ինչպես զբաղվել քաղաքականությամբ 21-րդ դարում»,- գրել է 66-ամյա Դյուքը իր թվիթերում։
Ավելի վաղ,ԱՄՆ ընտրությունների ժամանակ, Դեւիդ Դյուքը կոչ էր արել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին , չնայած որոշ ժամանակ հետո Թրամփի թիմը ասել էր, որ Դյուքի հետ որեւէ կապ իրենք չունեն։
Հասարակական կարծիքի հարցումների տվյալներով՝ Մարին Լը Պենը առաջատար է նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը անցնելու է ապրիլի 23-ին, բայց պարտվում է երկրորդ փուլի արդյունքներով, որը կկայանա մայիսի 6-ին։




























