Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար ու խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմաբ, ժամը 18:50-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Գարիկ Գեւորգյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 CC 28 համարանիշի, 29-ամյա Էմիլ Ղազարյանի վարած Opel Vectra մակնիշի 15 ՏՍ 753 համարանիշի եւ, ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի քաղաքացու կողմից վարած MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Բախման հետեւանքով 09-ը գլխիվայր շրջվել է, իսկ Opel-ում ու 09-ում խոշոր հրդեհ է բռնկվել:

2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի, իսկ գրեթե մասամբ վնասվել է նաեւ MAN մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել գարեջրով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում