ԱՄՆ-ից զանգվածային արտաքսում եւ զինվորական ուժի կիրառում չի լինի: AP-ի փոխանցմամբ՝ մեքսիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:

Նրա խոսքով՝ միգրացիայի հարցում ԱՄՆ-ն ամեն ինչ օրինական եւ մարդու իրավունքներին համապատասխան կգործի: Բոլոր գործողությունները կիրականացվեն Մեքսիկայի կառավարության հետ սերտ համակարգմամբ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտաքսումը «ռազմական գործողություն» էր կոչել, քանի որ ԱՄՆ-ն չափազանց մեծ թվով «վատ մարդկանց» է թույլ տվել երկիր մուտք գործել: