ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը սկսել ծրագրած ժամկետից շուտ: Նա այս մասին հայատարարել է ուրբաթ Վաշինգթոնում կայացած Պահպանողական քաղաքական գործունեության համաժողովում, փախանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք կսկսենք պատը կառուցել շատ շուտով, ծրագրած ժամկետից ավելի շուտ, զգալիորեն ավելի շուտ»,- հայտարարել է նա: Նախկինում, ի դեպ, պատի կառուցման նախագծի իրականացման կոնկրետ ժամկետներ չէին նշվում:

«Մենք այստեղից կուղակենք վատերին (մարդկանց), նրանց, ովքեր այստեղ չպետք է լինեն»,- հավաստիացրել է ԱՄՆ նախագահը: