The Independent պարբերականը հայտնում է, որ ամբողջ աշխարհի վհուկները մտադիր են մոգական ծիսակատարություն անցկացնել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Ի դեպ, այն կարող է անցկացվել այս գիշեր:
Հաղորդվում է, որ համացանցում նրանք բոլոր ցանկացողներին առաջարկել են միանալ: Ծանուցմանը նրանք ամրացնում են հրահանգներ, թե Թրամփին ինչպես «կախարդեն»:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենք ցանկանում են հասնել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի իշխանությունից հեռանալուն եւ նրան աջակցողների պաշտոնանկությանը:
Նշենք, որ այս ակցիային է արդեն միացել ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը, ինչի մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:




























