«ՄԻ քանի օր առաջ ես ասացի, որ կեղծ նորությունները ժողովրդի թշնամին են։ Այդպես էլ կա։ Բայց անազնիվ լրատվամիջոցները «մոռացել են» «կեղծ» բառը»,- ասել է Թրամփը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը նշել է, որ խեղաթյուրման արդյունքում ստացվել է, ասես ինքը լրատվամիջոցների դեմ է արտահայտվում։
«Ես դեմ չեմ մամուլին։ Ես դեմ եմ այն մամուլին, որը տարածում է կեղծ նորություններ։ Ես դեմ եմ այն մարդկանց, որոնք հորինում են նորություններ ու աղբյուրներ»,- ասել է նա։




























