Հանրապետական կուսակցության կոնսերվատիվ շրջանակների ամենամյա համաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաեւ նախագահ Թրամփը, կանխվել է նրա դեմ սադրանքը։

Թրամփի ելույթից առաջ անհայտ անձինք հանել են ռուսական դրոշներ, որոնց վրա ԱՄՆ նախագահի անունն է եղել գրված ու փորձել են բաժանել դրանք ներկաներին։

Համաժողովի կազմակերպիչները հավաքել են դրոշակները։ Ակտիվիստներին էլ զգուշացրել են, որ եթե նրանք փորձեն ելույթի ժամանակ ծածանել դրոշակները, նրանց դահլիճից կհեռացնեն։ Բայցեւայնպես ոմանք փորձել են անել դա։

Իր ելույթում Թրամփը շեշտել է, որ հավատարիմ է միայն ԱՄՆ դրոշին ու ուրիշ ոչ մեկին։ Ավարտել է իր ելույթը «Մենք ամերիկացիներ ենք, ապագան մերն է» բառերով։

Հիշեցնենք, որ դեռ նախընտրական ժամանակաշրջանում Դեմոկրատական կուսակցությունը մեղադրում էր Թրամփին Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեջ։