Բելգիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որի համաձայն՝ հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս վիրավորված թագավորության քաղաքացիները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տուժածներին հավասար արտոնություններ կունենան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Premiere ռադիոկայանը:
2016 թվականի մարտի 22-ի Բրյուսելի ահաբեկչությունների հետեւանքով տուժածներին կփոխհատուցեն բժշկական ծապսերը, թոշակ կտրամադրեն՝ կախված հաշմանդամության կարգից: Նորմալ կենսագործունեության հնարավորությունից ամբողջությամբ զրկված անձանց տարեկան ավելի քան 20 հազար եվրո կտրամադրեն:
Soir-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի ահաբեկչությունների հետեւանքով տուժած օտարերկրացիների վրա այս օրենքը չի տարածվի:




























