Հայաստանում այլեւս մարտահրավերներ չկան, դրանք ռեալ սպառնալիքի են վերածվել: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովում:
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է այն ճանապարհը, որն անցել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը: «Դաշինքը կամք ունի: Առանց կամքի, առանց նպատակաուղղվածության ոչ մի գործ հաջողությամբ չի պսակվի: Մենք միասին կգնանք «Ժառանգության, Համախմբման եւ Հաղթանակի»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը՝ վանկարկելով առաջիկա ընտրություններում դաշինքի կարգախոսը՝ «Ժառանգություն, Համախմբում եւ Հաղթանակ»:




























