Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա 2-րդի կնիքը եւ ֆաքսիմիլեն գողացել են Գերմանիայում բուժվելու ժամանակ, այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է աստվածաբան Գիորգի Թիգինաշվիլին:
Պատրիարքարանի աղբյուրները հայտնել են, որ կնիքն ու ֆաքսիմիլեն օգտագործվել են փետրվարի 9-ին Գերասիմ Շարաշենիձեին Գերմանիայի եւ Ավստրիայի թեմի առաջնորդ նշանակելիս:
«Եթե Գերմանիայում վիրահատության ժամանակ պատրիարքը մահանար, պատրիարքարանում պետք արագ հայտարարեին ժառանգորդի մասին, սա, իհարկե, կլիներ պատրիարքի կեղծված կտակ»,- ասել է Թիգինաշվիլին:
Իլյա 2-րդը Գերմանիա է մեկնել փետրվարի 2-ին, 13-ին նրան վիրահատել են լեղապարկի բորբոքման պատճառով: Նույն օրը Վրաստանի դատախազությունը հայտնել է, ո Թբիլիսիի օդանավակայանում սպանության պատրաստման մեղադրանքով ձերբակալվել է պատրիարքարանի ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար Գեորգի Մամալաձեն:




























