Երկու ընկերներ որոշել են խաղալ՝ թե ով կարող է ավելի շատ խմել։ Բայց խաղը տխուր ավարտ է ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայում։ Տղամարդիկ, ում անունները չեն հայտնում, ռումինացիներ են եղել, երկուսն էլ 39 տարեկան։ Նրանց մարմինները հայտնաբերել են տանը։ Մահվան պատճառը ալկոհոլային թունավորումն է եղել, գրում է Mirror–ը։
«Խաղը» սկսվել էր տեղի բարերից մեկում, իսկ հետո շարունակվել տանը։ Կալանավորվել է 5 մարդ, ովքեր ոստիկանության կասկածներով նույնպես ներգրավված են եղել «խաղում», բայց չեն կանգնեցրել մասնակիցներին ու նրանց ժամանակին օգնություն չեն ցուցաբերել։


























