Սերբիայում զինամթերքի պահեստում երկու պայթյունների հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ AP-ի փոխանցմամբ 25 մարդ վիրավորվել է, եւս երեքը համարվում են անհետ կորած։Դեպքը տեղի է ունեցել Բելգրադից 50 կմ հեռավորության վրա։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ պայթյունից փլվել է կտուրը, դրա համար էլ բացառված չէ, որ մի քանի մարդ մնացել է շենքի ներսում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները։


























