Իռլանդիայում նախկին կաթոլիկ որբանոցի տարածքում 800 երեխաների զանգվածային գերեզման են հայտնաբերել: Մասնագետներն արդեն 800 երեխայի աճյուն են դուրս բերել՝ 8 ամսականից մինչեւ 3 տարեկան, որոնց հուղարկավորել են 20 գերեզմաններում: Այս մասին գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:

Կառավարական հատուկ հանձնաժողովում նշել են, որ զանգվածային գերեզմանը հայտնաբերել են Գոլուեյ կոմսությունում: 1925-1988 թվականներին Իռլանդիայում 18 նման հաստատություն է գործել:

Նախնական տվյալներով՝ երեխաները մահացել են հիվանդությունների եւ սովահարության պատճառով: