Bugatti ընկերությունը հաճախորդներին է հասցրել Chiron հիպերքարի առաջին երեք օրինակները: Այս մեքենաների հավաքման գործընթացը ներկայացրել են հատուկ հոլովակով: Ըստ Motor-ի՝ այս տարի ընդամենը 70 Chiron է թողարկվելու:
Bugatti Chiron կուպեն ներկայացվել է անցյալ տարվա փետրվարին: Այն 8 լիտր ծավալով W16 տուրբոշարժիչ ունի, իսկ առաջին 100 կմ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը 420 կմ/ժ է:
Chiron-ի գինը մեկնարկում է 2.4 մլն եվրոյից: Ընդհանուր առմամբ՝ 500 մեքենա է հավաքվելու: Անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ շուրջ 220 հիպերքար է վաճառվել: Հիմա մեքենան պատվիրելու դեպքում հնարավոր կլինի այն ստանալ երեք տարի անց միայն:





























