Կարեկցանքը, սերն ու բարությունն օտար են որոշ մարդկանց: Ներկայում արդիական է այն, որ մարդությունը պետք է ավելի հանդուրժող լինի միմյանց հանդեպ, ինչը դրական կանդրադառնա կյանքի որակի վրա:

Ըստ Svopi-ի՝ հոգեբանները նշում են, որ բավական դժվար է կարեկցանք զարգացնել: Անհրաժեշտ է քնքուշ, ըմբռնող դառնալ, աջակցել ուրիշներին: Հարկավոր է նաեւ լավ եւ վատ ժամանակներում փորձել բարություն ցուցաբերել:

Բարի եւ կարեկցող մարդիկ սոցիալապես ավելի ակտիվ են, ինչպես նաեւ ավելի գոհ կյանքից, քանի որ միայն վատ բաները չեն տեսնում: