Նորվեգացի սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, ով ժամանակակից ջազի էլիտայում հայտնվեց շնորհիվ Քեյթ Գարեթի հետ ակտիվ համագործակցության, շարունակում է հաջողությամբ հանդես գալ։ Այս անգամ նա հանությանն  է ներկայացրել հայկական դասական երաժշտության տարրեր պարունակող ալբոմը:

Վերջերս Գարբարեկը եւ անգլիական «Հիլլարդս» վոկալ խումբը ձայնագրել են Officium Novum համատեղ ալբոմը, որի 4 գործեր Կոմիտասի երաժշտության տարրեր են պարունակում։ Անգլիական խումբը նաեւ հրավիրվել է 4-5-րդ դարերի հայկական եկեղեցական երգեցողության ձայնագրության: