2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի  պետական պարտքը կազմել է 6913․2 մլն դոլար, բնակչության մեկ շնչին բաժին հասնող արտաքին պարտքն էլ՝   704․7 դոլար։ Այս մասին հայտնել է Report–ը՝ վկայակոչելով կառավարության ամենամյա հաշվետվությունը։

Ըստ աղբյուրի՝ վարկային համաձայնագրերով ներգրավված ընդհանուր վարկերի գումարի հարաբերակցությունը 2016-ի ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 32․3 տոկոս, իսկ օգտագործված ու պետական պարտք համարվող վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հանդեպ՝ 20․4 տոկոս։

Ըստ հաշվետվության՝ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 6․894․3 մլն դոլար, իսկ ՀՆԱ-ի հետ դրա հարաբերակցությունը՝ 19․8 տոկոս։ Պարտքի կառուցվածքը ներառում է պետական երաշխավորումով ներգրավված վարկերի գծով պետության ուղղակի ու պայմանական պարտականությունները։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող արտաքին պարտքը կազմել է 737․2 դոլար։