«Հայկական վերածնունդ» կուսակցությունից ահազանգում են, որ ինչ-որ չարամիտներ վնասում եւ պոկում են կուսակցության կողմից թիվ 1 ընտրական տարածքում (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն) առաջադրված թեկնածու Էդգար Առաքելյանի նախընտրական պաստառները:
Կուսակցությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ առաջին վնասված պաստառը հայտնաբերել են 2 օր առաջ: Նախ մտածել են, որ դա պատահականություն է: Սակայն նախօրեին «պատահականությունը» ձեռք է բերել զանգվածային բնույթ: Երեւանի Նոր Նորք շրջանում վնասվել կամ պոկվել է 15-20 պաստառ, պնդում են կուսակցությունից:





























