Ընտրակաշառքը հնարել է Հայաստանի ընդդիմությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից Արագածոտնի մարզում պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչներն այնպիսի թվերի մասին են խոսում, որոնց հնարավոր չէ հավատալ:
«Այդ արատը տարածել է ընդդիմությունը՝ փորձելու համար ընտրազանգվածին պահել այնպիսի շրջանակներում, որ ժողովուրդը միշտ գումարի սպասի», -նշել է Արագած Ախոյանը:


























