ՀՀ Սահամանդրության նոր խմբագրությունում եւ նոր Ընտրական օրենսգրքում ներդրված քվեարկության համակարգը թույլ կտա խորհրդարանական ընտրություններում առավել օբյեկտիվ արդյունքներ արձանագրել: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է տարբերվեն մյուսներից, քանի որ այդ մասին զգուշացրել է պետության նախագահը:




























