Խորհրդարան անցնելու դեպքում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կբարելավի դատավորների աշխատանքը։ Այս մասին մարտի 14–ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ռուբեն Բալաբանյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանում Հայաստանի կոմկուսը կաշխատի դատավորների անկախության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Բալաբանյանն ընդգծել է, որ այսօր ժողորդի կողմից դժգոհության բազմաթիվ առիթներ կան դատավորների աշխատանքի հետ կապված։




























