Հայաստանում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցանկանում է իր վրա տարածել վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը։ Այս մասին մարտի14–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Կարապետյանի վարկանիշը գնահատվում է 78-80 տոկոս, իսկ ՀՀԿ–ինը 4 անգամ ավելի ցածր է։ Այդ պատճառով էլ ՀՀԿ–ն ցանկանում է վարչապետի վարկանիշն իր վրա տարածել՝ նրան ուղարկելով քարոզարշավների։ «Նրա օգնությամբ կուսկացությունը ցանկանում է ներգրավել նաեւ երիտասարդ ընտրազանգվածին, ինչպես նաեւ վարչապետը ներկայանում է որպես նոր եւ փոփոխությունների կրող մարդ», - նշել է Հակոբյանը։