Հայաստանի կուսակցություններն ուզում են առավելագույնս ներկայություն ունենալ Facebook սոցիալական ցանցում: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ընդ որում, նրա խոսքով, պաշտոնական էջեր են բացում նաեւ նրանք, ովքեր նախկինում էջեր չեն ունեցել:

«Հիմա բոլոր կուսակցությունները մտածում են. եթե թեկնածուն ասելիք չունի, գոնե կոստյումով լուսանկար կհրապարակենք: Ավելի լավ է, քան ոչինչը»,- նշեց Մարտիրոսյանը: