Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ընդդիմությունը կարծես համոզիչ հաղթանակի չի հավակնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով, ընդդիմադիր ուժերը ավելի շուտ ոչ թե իշխանությունների, այլ մեկը մյուսի դեմ են պայքարում՝ իրենց համար երաշխավորված պատգամավորական աթոռների մեկ երրորդի համար։ Մյուս կողմից էլ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ձգտում ե ն իրար դեմ դուրս չգալ։ «Շատ պատկերավոր օրինակ է ՝ երբ Շառուկյանից ուզում էին քննադատություն կորզել Սերժ Սարգսյանի հասցեին՝ նա պատասխանել է ՝ մի քաղաքականացրեք․․․ Իհարկե դժվար թե նման իդիլիա պահպանվի մինչև ընտրությունների վերջը։ Բայց հարցն այն է, որ ընդդիմադիր ուժերը համարժեք են գնահատում իրենց հնարավորությունները»,- նշել է Հակոբյանը։



























