Բազմաթիվ լավ մասնագետներ պետական ապարատ են գալիս ավելի քիչ աշխատավարձով՝ գաղափարի, այլ ոչ թե փողի համար աշխատելու։ Այս մասին Երեւանի Նորք- Մարաշ վարչական տարածքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀԿ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Լավ մասնագետներ  գտնելը ամենուրեք է դժվար՝ Շանհայում ու Լոնդոնում, Դուբայում ու Նյու Յորքում։ Դրա համար էլ Հայաստանն ամենեւին բացառություն չէ, հավելել է նա։

Չոր հաշվարկով պետական ապարատը չի կարող առաջարկել նույնքան, որքան մասնավոր սեկտորը։ ԲԱյց մասնագետները իրենք են գալիս։ «Որքան էլ վերամբարձ չհնչի՝ գալիս են գաղափարի համար, քանի որ ուզում են ավելի լավը դարձնել իրենց երկիրը»,- հավելել է Կարապետյանը։