Հայաստանը բանակցություններ է վարում դեպի Ռուսաստան նոր երթուղիների մասին։ Այս մասին մարտի 15-ին Երեւանի Նուբարաշեն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վերին Լարսի համար հնարավոր այլընտրանքներից կարող է դառնալ սեւծովյան լաստանավը։ Դրա ռեյսերի ակտիվացման մասին պայմանավորվածություն արդեն կա։

«Մենք բանակցում ենք բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասել է վարչապետը։