Ներդրողները, որոնց Հայաստանի կառավարությունը տարկետում է տալիս ԱԱՀ-ն (ավելացած արժեքի հարկ) վճարելու համար, պետք է հաշվետու լինեն կատարած ներդրումների վերաբերյալ։ Այս մասին մարտի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, ով տարկետման հերթական նախագիծն է ներկայացրել։ «Թայգեր Գրուփ» ՓԲԸ ներկրողը պատրաստվում է ժամանցային համալիրի համար տեխնիկա եւ կահույք ներկրել։ Ընդհանուր ներկրման ծրագիրը կազմում է 3,5 մլրդ դրամ։ Նախագծի համար արտոնություններն ավելի վաղ են հավանութան արժանացվել, ապա ընդլայնվել՝ տեխնիկայի նոր խմբաքանակի համար։

Դրա հետ կապված՝ Կարապետյանը հանձնարարեց վերահսկողություն սահմանել այն բանի շուրջ, թե արդյո՞ք բիզնեսն իրականացնում է իր ներդրումային ծրագրերը։ «Պետք է հասկանալ՝ արդյո՞ք արտոնությունները ծառայում են իրենց նպատակին։ Հետեւել պետք է միշտ, ոչ թե դեպքից դեպք»,-հավելել է նա։