Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները մարտի 12-ի գիշերը Բաթումիիում (Աջարիա) տեղի ունեցած անկարգությունների գործով եւս 6 մարդու են ձերբակալվել, որոնք մեղադրվում են քրեական հանցագործությունների կատարման մեջ: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ «հարձակում ոստիկանի կամ իշխանության այլ ներկայացուցչի, կամ հանրային հաստատության վրա» եւ «խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ դրան մասնակցություն»:
Վրաստանի ՆԳՆ-ից նշել են, որ իրականացվում են Բաթումիի ջարդերի եւս 2 մասնակիցների ինքնության հաստատման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ անկարգություններից հետո մոտ 40 մարդ է ձերբակալվել՝ մանր խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին չենթարկվելու մեղադրանքներով, որոնց մեծ մասին ավելի ուշ ստորագրությամբ բաց են թողել: 8 մարդու տուգանել են 250 լարիով (100 դոլարից ավելի), մեկին բանավոր դիտողություն է արվել, իսկ 2 մարդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Բաթումիում իրադրությունը շիկացել է, երբ ոստիկանությանը չենթարկվելու համար 6 քաղաքացի ձերբակալվել է: Նրանք ոստիկանների հետ քաշքշոց են սկսել, երբ պարեկը չթույլատրված վայրում կայանելու համար տեղացուն մեծ չափի տուգանք է նշանակել: Ցույց է սկսվել ձերբակալվածներին ազատելու եւ Բաթումի ոստիկանապետին հեռացնելու պահանջով, որը կեսգիշերից հետո անկարգության է վերափոխվել:




























