«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր` մարտի 19-ին, քարոզարշավն իրականանցում է  քայլեթով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դաշինքը քայլերթն իրականանցում է Երեւանի Աջափնյակ համայնքում, երթին մասնակցում են մի քանի հարյուր համակիրներ: Երթի մասնակիցները պարզել են «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն, դաշինքի թեկնածու Գրիգոր Գրիգորյանի պաստառները: Քայլերթի մասնակիցները քաղաքացիներին բաժանում են իրենց ծրագրի սեղմագիրները` կոչ անելով նրանց քվեարկել խաղաղության օգտին:

Ի դեպ քայլերթին մասնակցում են Աջափնյակ-Արաբկիր-Դավիթաշեն ընտրական տարածքում դաշինքի թեկնածուներ, Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ՀԱԿ-ի անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը եւ այլ թեկնածուներ, իսկ մյուս թեկնածու Գրիգոր Գրիգորյանը այս պահին գտնվում է  աշխատավայրում եւ չի մասնակցում քայլերթին: