Պատգամավորների ու պաշտոնյաների պարտականությունն է ծառայել ժողովրդին, սակայն նրանք, ովքեր գնում են ընտրողների ձայները, պատրաստվում են ոչ թե ծառայել, այլ իշխել մարդանց: Այս մասին մարտի 19-ին Չարենցավան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ-ից պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` սովորաբար իշխանները վճարում են ծառաներին եւ ոչ թե հակառակը: Իսկ եթե ապագա պատգամավորը գումար է վճարում իր ընտրողներին, նա նախապես տրամադրված է, որ պետք է իշխի նրանց, ում «գնել է», եւ ոչ թե ծառայի նրանց: Ծառան չպետք է վճարի իր տիրոջը` նրան ծառայելու հնարավորության համար:
Խոսելով Հայաստանի` խորհրդարանական հանրապետության անցում կատարելու մասին` Ռուստամյանը նշել է, որ դա անհրաժեշտ քայլ էր, քանի որ նախագահը շատ իշխանություն էր ստանում, որը կարող էր ցանկացածի մոտ գլխապտույտ առաջացնել, իսկ եթե երկիրը կառավարվի խորհրդարանի կողմից, ամեն ինչ այլ կերպ կլինի:
Արմեն Ռուստամյանի խոսքով` Հայաստանում երեք նախագահ է եղել, բոլորի օրոք նույն կերպ է եղել, եւ ժողովուրդը նույն կերպ դժգոհ է բոլորից էլ: Ամենայն հավանականությամբ, եթե Հայաստանում ընտրվեր չորրորդ նախագահը, ամեն ինչ կկրկնվեր: Երկրում ոչինչ չէր փոխվի, իսկ երեք նախկին նախագահները նրան կքննադատեին:
Ռուստամյանի կարծիքով` կառավարման նախագահական համակարգը շատ գայթակղություններ ու վտանգներ է պարունակում, եւ ցանկացած մարդ նման իշխանություն ստանալով` հազիվ թե կարողանա բյուրեղի նման մաքուր մնալ եւ մտածել միայն ժողովրդին ծառայելու մասին: Մարդկանց առհասարակ բնորոշ է առաջին հերթին իրենց մասին մտածելը:
«Նրանցից շատերը, ովքեր ձգտում են իշխանության, դեռեսւ երբեք իշխանության գլուխ չեն եղել, ուստի հայտնի չէ` ինչպես իրենց կպահեին, եթե ցանկալին ստանային», - նել է Ռուստամյանը:
Կառավարման խորհրդարանական համակարգը, նրա խոսքով, մի մարդուն այդքան իշխանություն չի տալիս, ուստի շատ խնդիրներից, որոնք այսօր կան, հնարավոր կլինի խուսափել:Ճիշտ է, Դաշնակցության կարծիքով, վարկանիշային համակարգը, որը կգործածվի առաջիկա ընտրություններում, կատարյալ չէ եւ հաջորդ ընտրություններին դա կաշխատեն փոխել, որպեսզի պատգամավորական մանդատ ստանան այն թեկնածուները, որոնք ամբողջ երկրում ձայների ամենամեծ քանակությունը կհավաքեն:



























