Լրատվամիջոցներն օբյեկտիվ գնահատական են տալիս եւ օբյեկտիվորեն են լուսաբանում Հայաստանի կոմկուսի դիրքորոշումը՝ ներկայիս նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը՝ մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
Խոսելով տարիների ընթացքում Կոմունիստական կուսակցության անցած փառավոր ուղու մասին՝ Տաճատ Սարգսյանն ընդգծել է, որ Խորհրդայն Հայաստանը բաց երկնքի տակ թանգարան էր, եւ հանրապետության լավագույն տարիները խորհրդային իշխանության տարիներն էին։
Նրա խոսքով՝ ներկա պահին կոմկուսը ներկայացված չէ խորհրդարանում, իսկ օրինագծերի քննարկմանը նրա չմասնակցելը հանգեցնում է նրանց՝ երկու ոտքից էլ կաղելուն։
Տաճատ Սարգսյանը հիշեցրել է, որ երբ Հայաստանում հաստատվում էր Խորհրդային իշխանությունը, երկրում տարածված էր տիֆը, անգրագիտությունը, ամբողջ հանրապետությունում ընդամենը մի քանի դպրոց կար։ Ընդամենը մի քանի տարուց դրությունն արմատապես փոխվեց՝ հարյուրավոր դպրոցներ, մի քանի տասնյակից ավելի բուհեր, տնտեսական աճ, զարգանում էր թեթեւ արդյունաբերությունը։ «Ցավում ենք, որ ձեռքբերումները հավասարվեցին հողին։ Ամեն ինչ կողոպտվեց՝ հենց իշխանությունների գիտությամբ», - նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ կողոպուտ էր տեղի ունենում նաեւ Սպիտակի երկրաշարժից հետո։ «Ես ամաչում եմ երկրի այն ժամանակվա ղեկավարության համար» ։
Ինչպես նշել է Սարգսյանը՝ բնակչության արտագաղթը հանգեցրել է այն բանին, որ Հայաստանը ծերացող երկիր է դարձել «Կոռուպցիա։ ՀՆԱ մեծ մասը մի քանի ընտանիքների ձեռքերում է, փակվում են դպրոցները», - նշել է Տաճատ Սարգսյանը։
Խոսելով ներկա դրության մասին՝ Սարգսյանը նշել է, որ կուսակցությունն ավելի քան 20 հազար անդամ եւ բազմաթիվ կողմնակիցներ ունի։ «Մենք վստահ ենք, որ ժողովուրդը ցանկանում է կոմկուսին խորհրդարանում տեսնել։ Եւ մեր հանդիպումները հաստատել են դա», - նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ եթե գործընթացն արդար լինի, կոմկուսը կներկայացվի խորհրդարան։
«Պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, պաշտպանել մեր եղբայրների անվտանգությունը, բարելավել զինծառայողների դրությունը։ Իսկ այն, ինչ պետք է անցյալից բերենք, չենք բերում», -նշել է Տաճատ Սարգսյանը։ Կոմկուսից վարչապետի թեկնածուի մասին Սարգսյանը կհայտնի ավելի ուշ։
Նրա խոսքով՝ արտադրական հզորություններ կան, սակայն չեն աշխատում։ «Պետությունը պետք է դա իր ձեռքը վերցնի», - նշել է Սարգսյանը։



























