«Ժառանգությունը» հավատարիմ լինելով իր սկզբունքներին՝ ազգի շահը, քաղաքացու շահը իր կուսակցական դրոշից ավելի բարձր է դրել: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Ապարանում  քարոզարշավի ժամանակ հայտարարել է  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգությունը» ազգի շահը, քաղաքացու շահը իր կուսկացական դրոշից ավելի բարձր է դրել՝ միանալով փորձառու ռազմավարին, հմուտ դիվանագետին: Մենք որոշեցինք միացյալ պատվանդան ստեղծել, ուժերը հավաքել, ոչ թե տարանջատել, ի մի բերելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ողջ պաշարները ազատվելու կուսակցապետությունից, ի վերջո Հայաստանը դարձնելու  ռեգիոնալ համապարփակ լիդեր բոլոր առումներով՝ ազատության, գիտության, սպորտի, մշակույթի»,-ասել է «Ժառանգության» առաջնորդը:

Նա  ընդգծել է, որ անտարակույս հաղթելու է իրենց դաշինքը. «Մենք պարտավոր ենք մատղաշ սերնդին փոխանցել ապագան, ազատությունը այդ անկախությունը, ինքնիշխանությունը, ստեղծագործ Հայաստանը, որի համար պայքարեցին մեր պապերը: Մենք անտարակույս հաղթելու ենք»: