Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայաբնակ Ջավախքում նոր ավտոմայրուղի է բացել։

Ավտոմայրուղու բացման արարողությանը նախագահը ժամանել է կնոջ՝ Սանդրա Ռուլովսի հետ եւ ինքն է վարել մեքենան։ Բացման արարողությանը ներկա են եղել նաեւ պաշտոնատար այլ անձինք;

Սահակաշվիլիի խոսքով, Ջավախքի այդ ճանապարհը երկրի համար ունի ինչպես ռազմավարական եւ տնտեսական, այնպես էլ քաղաքական նշանակություն, գրում է Bizzone-ը:

Ավտոճանապարհի վերակառուցման համար 209 մլն դոլար է ծախսվել։ Վերակառուցման աշխատանքները սկսվել են 2008 թվականի գարնանը։ Նախագծի շրջանակներույմ կառուցվել է 224 կմ երկարությամբ ճանապարհ՝ մինչեւ Հայաստանի եւ Թուրքիայի հետ սահման։ Ճանապարհի վրա կառուցվ ել է 15 կամուրջ։