ԱՄՆ կոնգրեսի բյուջեի հարցերով վարչությունը կազմել է երկարաժամկետ կանխատեսում, որի համաձայն մինչեւ 2047 թ մասնավոր ու ֆիզիկական անձանց նկատմամբ պետական պարտքը կավելանա մինչեւ երկրի ՀՆԱ-ի 150 տոկոս, հայտնում է Gazeta–ն։
Նշում են, որ հիմա ԱՄՆ պետական պարտքը հավասար է ՀՆԱ-ի 77 տոկոսին, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
«Եթե գործող օրենքները ընդհանուր առմամբ անփոփոխ մնան, վարչությունը կանխատեսում է, որ բյուջեի աճող դեֆիցիտի հետեւանքով այդ պարտքը առաջիկա 30 տարիներին կտրուկ կաճի։ Նման մեծ ու աճող պարտքի հեռանկարը զգալի ռիսկեր է պարունակում ԱՄՆ-ի համար ու քաղաքական գործիչներին լուրջ խնդիրների առաջ կանգնեցնում»,- ասվում է փաստաթղթում։
ԱՄՆ պետական պարտքի ծավալը մարտի 30-ի դրությամբ կազմում է 19․85 տրիլիոն դոլար։ Կոնգրեսի վարչությունը ճշգրտել է, որ արդեն 2027-ին պարտքը կաճի մինչեւ ՀՆԱ 89 տոկոսի, իսկ 2035-ին կգերազանցի բացարձակ առավելագույնը, որը գրանցվել էր 1946-ին (ՀՆԱ 106 տոկոս)_ ։



























