2014-ի ապրիլին խորտակված ու ջրի հատակից բարձրացված հարավկորեական «Սեւոլ» լաստանավը փոխադրել են Մոկպո նավահանգիստ՝ երկրի հարավ արեւմուտքում, հայտնում է BBC–ն։
Իշխանությունները հույս ունեն լաստանավի վրա գտնել այն ուղեւորների աճյունները, որոնք մինչեւ հիմա անհետ կորած են համարվում։
Նավը ջրի հատակից բարձրացնելու գործողությունը սկսվել էր անցած տարվա ամռանը։
«Սեւոլ» լաստանավը կողաշրջվել էր 2014-ի ապրիլի 16-ին, երբ Ինչխոնայից Չեջուդո էր ուղեւորվում։ Լաստանավում 476 մարդ կար։ 295-ը զոհվել է, հիմնականում դպրոցականներ, որոնք արշավի էին գնացել։ Եւս ինը հոգու մարմին դեռ գտնված չէ։




























