Կոլումբիայի Մոկոա քաղաքում սելավի պատճառով 24 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Հաղորդվում է, որ տուժել է առնվազն 65 մարդ:

Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ իրավիճակը գրանցվել է ապրիլի 1-ի առավոտյան, երբ բնակիչները ոչ մի բան չեն կասկածել:

Փրկարարները շարունակում են որոնել այն մարդկանց, որոնք կարող էին տուժել:

Սպասվում է, որ շրջան կայցելի Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: